7 մայիսի 2022 - 17:08 AMT
Ադրբեջանցիների կրակոցից Սոթքի հանքավայրի հորատողներից մեկը վիրավորվել է

Ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Կրակոցները սկսել են երեկ երեկոյից։ Կրակոցների հետևանքով մեր աշխատակիցներից մեկը վիրավորվել է։ Նա մեր հորատողն է»,- ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով` տղամարդը վիրավորվել է ձախ ձեռքի կողմից` սրտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածք չունի։ Այժմ վիրավորը հիվանդանոցում է, բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում։

Գրիգորյանը հայտնել է նաև, որ անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթքի հանքավայրի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է` աշխատակիցները տարհանվել են։