10 մայիսի 2022 - 15:57 AMT
ՀՀ-ում 1 շաբաթում կորոնավիրուսի 26 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

Հայաստանում մայիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422,900 դեպք` ավելանալաով 26-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8623 դեպք է գրանցվել։

Ապաքինվել է ևս 31 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 412, 050 է։ Փաստացի բուժվողների թիվը 544 է։

Ընդհանուր առմամբ 3,069,240 թեստ է արվել, մեկ շաբաթում` 11, 538։