11 մայիսի 2022 - 15:26 AMT
Բրազիլահայ շախմատիստ Արմեն Պրուդյանը 5-րդն է Ամերիկայի մայրցամաքային առաջնությունում

Բրազիլահայ շախմատիստ Արմեն Պրուդյանը հաջող է հանդես եկել Սան Սալվադոր քաղաքում կայացած շախմատի Ամերիկայի մայրցամաքային առաջնությունում:

ՖԻԴԵ-ի վարպետը, 11 հնարավորից վաստակելով 8 միավոր, բաժանել է 2-8-րդ տեղերը: Դա ամենաբարձր արդյունքն է ցածր վարկանիշ ունեցող շախմատիստների շրջանում: Լրացուցիչ գործակիցներով Արմեն Պրուդյանը զբաղեցրել է 5-րդ պատվավոր տեղը, գրում է «Ա1+»-ը։

Բրազիլահայ մեկ այլ շախմատիստ, գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, այս անգամ իր հնարավորություններից ցածր է հանդես եկել և վաստակած 7 միավորով բաժանել է 14-24-րդ տեղերը: Նա վարկանիշով 3-րդն էր մրցաշարում:

Ամերիկայի չեմպիոն է դարձել ԱՄՆ-ն ներկայացնող ուզբեկ շախմատիստ Թիմուր Գարեևը, որը վաստակել է 9․5 միավոր: