11 մայիսի 2022 - 13:08 AMT
Covid-19-ից ավելցուկային մահերի մեջ ներառվել են 44-օրյայի հետևանքով գրանցված մահերը

Ըստ ԱՀԿ-ի զեկույցի` Հայաստանում Covid-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են։ Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կդիմի կառույցին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ Covid-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի` Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության:

Պարզվել է, որ Covid-19-ի հետևանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներակայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում ավելցուկային մահերի մեջ ներառվել են 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված մահերը, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Բացի այդ, 2020 և 2021 թվականների համար փորձագետների կողմից օգտագործվել են հասանելի նախնական տվյալներ, որոնք տարբերվում են վերջնականից:

Հաշվի առնելով վերոգրյալը` առողջապահության նախարարությունը կդիմի ԱՀԿ-ին` պահանջելով լրացուցիչ մեկնաբանություններ և հրապարակված վերլուծության վերանայում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթական զեկույցում նշել է, որ Հայաստանում Covid-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են։