11 մայիսի 2022 - 13:31 AMT
Հանրային վայրերում QR կոդ այլևս չի պահանջվի

Հանրային վայրեր այցելելիս կորոնավիրուսի պատվաստման առկայությունը հաստատող QR կոդ այլևս չի պահանջվի։ Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության սերտիֆիկատի կամ Covid-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը: