12 մայիսի 2022 - 13:37 AMT
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանին․ Հայկական կողմը կրակ չի բացել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածել, հայտարարել է, թե իբր մայիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Նշվում է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։