Հայաստանում ակնկալում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց կկատարի ընթացիկ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
«Մեր օրակարգում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպումը։ Կա ընկալում, որ դա տեղի կունենա երկրորդ կիսամյակում, հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում։ Ամսաթիվը, անշուշտ, դեռ կհամաձայնեցնենք»,- ասել է Միրզոյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մայիսի 12-13-ը Միրզոյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, և, որ նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։