19 մայիսի 2022 - 13:58 AMT
ARARAT թանգարանը միանում է «Թանգարանային գիշեր» միջազգային նախաձեռնությանը

Ավանդույթի համաձայն ARARAT թանգարանը այս տարի ևս միանում է «Թանգարանային գիշեր» միջազգային նախաձեռնությանը։

Այդ կապակցությամբ`մայիսի 20-ին, 21։00-ից մինչև 00։30, և մայիսի 21-ին, 21։00-ից մինչև 00։00 շրջայցերը կգործեն յուրաքանչյուր 30 րոպե պարբերականությամբ։

«Դուք և Ձեր հյուրերը կկարողանաք անվճար այցելել ԱՐԱՐԱՏ թանգարան և բացահայտել հայկական կոնյակագործության 135-ամյա ժառանգությունը և վարպետության նոր եզրերը»,-ասվում է թանգարանի հաղորդագրության մեջ:

Օրվա խորհրդի կապակցությամբ կլինի նաև Երևանի կոնյակի գործարանի ֆասադային հատվածի հատուկ լուսավորում։

ARARAT թանգարանը Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ է: