20 մայիսի 2022 - 10:42 AMT
Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզում է եղել. Երկկողմանի փակ է

Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել փլուզում, Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է, հայտնում է ԱԻՆ-ը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 20-ին, ժամը 06:55-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։