6 ապրիլի 2009 - 22:24 AMT
Բարակ Օբամա. Թուրքիան պետք է դեմ առ դեմ կանգնի իր անցյալին
Պատմությունը շատ հաճախ ողբերգական է լինում: Եթե անցյալի դեպքերը չլուծված թողնենք, ապա նրանք ծանր բեռ կդառնան: Յուրաքանչյուր երկիր պետք է ինքն աշխատի այդ խնդրի շուրջ: Այդ մասին, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, հայտնել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: Ամերիկյան նախագահի խոսքով, Թուրքիան պետք է դեմ առ դեմ կանգնի իր անցյալին: «Թուրքիայի եւ Հայաստանի համար լավագույն ճանապարհը ազնիվ, կառուցողական եւ բաց գործընթացի սկզիբն է: Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդներին կվերդարձնի բարեկեցիկ գոյատեւման: Այդ իսկ պատճառով ԱՄՆ աջակցում է Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,- հայտնել է Բարակ Օբաման, հաղորդում է Today's Zaman թուրքական թերթը: