23 մայիսի 2022 - 11:10 AMT
Վրաստանաբնակ ադրբեջանցիներին կթույլատրեն փոխել ռուսականացված ազգանունները

Վրաստանաբնակ ադրբեջանցիներին կթույլատրեն փոխել ռուսականացված ազգանունները: Խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել «Ըստ պատմամշակութային ավանդույթների ազգանունը փոխելու իրավունքի մասին» օրենսդրական նախաձեռնությունը։

«Վերադարձրեք իմ ազգանունը» նախաձեռնության շրջանակում ակտիվիստները ավելի քան 27,000 ստորագրություն են հավաքել, գրում է Euronews Georgia-ն։

Փոփոխությունների շնորհիվ ադրբեջանցիները կկարողանան հրաժարվել ռուսերենին հատուկ «ով», «ովա», «եվ», «եվա» վերջածանցներից։

Ըստ մարդահամարի տվյալների, Վրաստանում մոտ 233,000 ադրբեջանցի է ապրում, ինչը կազմում է բնակչության 6.27%-ը։