23 մայիսի 2022 - 17:35 AMT
Մայիսի 27-ին Արցախի դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»

Մայիսի 27-ին Արցախի դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»։

ԱՀ ՆԳ նախարարության ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, հատկապես դպրոցամերձ փողոցներում, դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով, ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և թույլ չտալ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ:

Շրջանավարտների ծնողներին խնդրում են չտրամադրել երեխաներին անձնական օգտագործման ավտոմեքենաները՝ անցանկալի պատահարներից խուսափելու համար:

Նշվում է, որ ճանապարհային ոստիկանությունը կլինի անզիջում և օրինախախտների նկատմամաբ կկիրառվի ներգործության խիստ միջոցներ: