24 մայիսի 2022 - 10:26 AMT
Սահմանազատման հանձնաժողովը կգլխավորի Մհեր Գրիգորյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։

Հանձնաժողովը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հանձնաժողովի անդամներն են`

Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Գ. Մինասյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Հ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ն. Ավագյան - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Գուգարաց - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ

Ե. Կիրակոսյան - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

Ա. Մարտիկյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Դ. Սանամյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ

Ա. Մարալչյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար

Ս. Պետրոսյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ։

Որոշումն ընդունվել է` «հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ ստեղծել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով»։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ կողմերը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ «Քննարկվելու են սահմանազատման հետ կապված բոլոր հացերն ու այն, ինչպես կարելի է լավագույնս կայունություն ապահովել»,-ասվում է հայտարարության մեջ։