7 ապրիլի 2009 - 13:44 AMT
Հայաստանում առեւտրային բանկերը կկարողանան վերանայել նախկինում տրամադրված վարկերի պայմանները
Հայաստանի Կենտրոնական բանկը քննարկել է վարկերի վերաբաշխման կանոնները: Այդ մասն PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքերով, հաշվի առնելով ճգնաժամը` Կենտրոնական բանկը վերանայել է իր դիրքորոշումը վարկերի վերաբաշխման հարցում` թույլ տալով բանկերին փոխել ներքին կանոնները: «Նոր կանոնները կվերաբերվեն վարկերի բոլոր տեսակներին, այդ թվում հիպոթեկային վարկերին»,-հաղորդել է Կենտրոնական բանկի նախագահը; Ըստ Ջավադյանի, բանկային օրենսդրության մեջ կան վարկավորման հատուկ կանոններ, որոնց համաձայն բանկերը ԿԲ-ին են ներկայացնում իրենց դրույթները եւ նրա հավանությունը ստանալուց հետո սկսում են գործել: «Բանկերն իրավունք ունեն իրենք սահմանել իրենց ներքին քաղաքականությունը եւ ԿԲ-ի կողմից որեւէ ճնշում չկա»,-ասել է նա: Այդ առնչությամբ Ջավադյանը հավելել է, որ Կենտրոնական բանկը կարող է միայն խորհուրդներ տալ այդ հարցերի շուրջ:

ԿԲ-ի կողմից նոր կանոնների հաստատումից հետո, առեւտրային բանկերը կկարողանան փոխել վարկերի մարման ժամկետն ու ժամանակացույցը, եթե հաճախորդներն եկամուտների ստացման հետ կապված ժամանակավոր խնդիրներ ունեն: