30 մայիսի 2022 - 14:02 AMT
ՀՀ-ում 1 շաբաթում կովիդի 24 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

Հայաստանում մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422,963 դեպք` ավելանալով 24-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8625 դեպք է գրանցվել։

Ապաքինվել է ևս 385 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 412,606 է։ Փաստացի բուժվողների թիվը 48 է։

Ընդհանուր առմամբ 3,099,602 թեստ է արվել, մեկ շաբաթում` 10,307։