3 հունիսի 2022 - 15:13 AMT
Հունիսի 10-ին Լավրովը Երևան կժամանի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ընթացիկ տարում Հայաստանն է նախագահում ՀԱՊԿ-ում»,- ասել է Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ակնկալվում է, որ նիստի ավարտին կստորագրվի ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների ծրագիրը 2022-2024թթ․ պաշտպանության և անվտանգության արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ։

Միջոցառման շրջանակում Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։