6 հունիսի 2022 - 10:47 AMT
ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը կանցնի Երևանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը տեղի կունենա Երևանում հունիսի 17-ին։

Նիստը կանցնի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ:

ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում՝ նեղ և ընդլայնված կազմով, քննարկվելու են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև այլ հարցեր:

Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես կգան հայտարարությամբ: