Հայաստանում մայիսի 30-ից հունիսի 5- ն ընկած ժամանակահատվածումկորոնավիրուսային հիվանդության դեպքերի ընդհանուր քանակը հասել է 423,006-ի` ավելանալով 43-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից կորոնավիրուսից մահվան 8625 դեպք կա։
Ապաքինվել է ևս 15 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 412,621-ը է։ Փաստացի բուժվողների թիվը 76 է։
Ընդհանուր առմամբ 3,109,931 թեստ է արվել, մեկ շաբաթում` 10,329։