Հունիսի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բուլղարիայում։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Բուլղարիայի նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի և ԱԳ նախարարի հետ:
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: