Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն այցով ժամանաել է Ռումինիա, հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինչ-որ պահի ստիպված է լինելու բանակցել Ռուսաստանի հետ։
Նա հաստատել է իր այն կարծիքը, որ Ուկրաինայում իրադարձությունների կոնտեքստում հարկավոր է շարունակել շփումները ՌԴ-ի հետ, գրում է Interfax.ru-ն։
«Ինչ-որ պահի, դիմադրությանը (Ուկրաինային) մեր օգնությունից հետո, մենք ստիպված ենք լինելու պայմանավորվել․․․ Ուկրաինայի նախագահը հարկադրված է լինելու բանակցելու Ռուսաստանի հետ, իսկ մենք՝ եվրոպացիներս, կլինենք այդ սեղանի շուրջ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։
Զելենսկին մայիսի 31-ին Newsmax հեռուստաալիքին հարցազրույցում ասել է, որ ամեն օր մարտերում ուկրաինացի 60-100 զինծառայող է սպանվում, մոտ 500-ը՝ վիրավորվում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնության փաթեթին։
Փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում` առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։