ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդմանը, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման առաջարկից, հայտարարել է, որ Հայաստանը չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպման առաջարկը։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»,-նշել է նա։