18 հունիսի 2022 - 11:56 AMT
Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հունիսի 17-ի հեռախոսազրույցում քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Կողմերը կարևորել են 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարությունների կատարմանն ուղղված համապատասխան աշխատանքը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այդ հարցերի առարկայական քննարկումը Լավրովի Բաքու կատարելիք այցի ժամանակ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցն Ադրբեջան նախատեսված է հունիսի 23-24-ին։