18 հունիսի 2022 - 12:51 AMT
Եռացատկորդ Լևոն Աղասյանը՝ World Athletics Continental Tour-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, եռացատկորդ Լևոն Աղասյանը Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացված World Athletics Continental Tour միջազգային մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Աղասյանը եռացատկ վարժությունում գրանցել է 16.39 արդյունք: 4-րդ փորձի ժամանակ նա աջ կրունկի վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել ցատկը, տեղեկացնում է Аrmsport.am-ը:

«Ամեն դեպքում, շարժվում եմ առաջ: Կվերադառնամ ավելի ուժեղ»,-ասել է նա։

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամին Կոմպաորեն՝ 17.02 արդյունքով:

Ավելի վաղ Հայաստանի աթլետիկայի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Մալթայում հունիսի 9-ից 12-ն անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: