20 հունիսի 2022 - 10:21 AMT
ՊՆ-ն հաստատել է հունիսի 18-ին Վարդենիսում զոհի մասին լուրը

Պաշտպանության նախարարությունից հաստատել են հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից զոհի մասին լուրը, հայտնում է Aysor.am-ը։

ՊՆ-ից խոստացել են մանրամասներ ներկայացնել ավելի ուշ:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել:

Զոհված զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից էր։ Տեղեկությունը հաստատել է Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, հայտնում է «Փաստինֆոն»։