20 հունիսի 2022 - 12:13 AMT
Հայտնի է՝ երբ Մխիթարյանը պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի և աշխատանքային պայամանագիր կկնքի Միլանի «Ինտերի» հետ։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան, տեղեկացնում է Euro Football-ը։

Սկիրան հայտնել է, որ Մխիթարյանը կհեռանա «Ռոմայից» որպես ազատ գործակալ։

33-ամյա Հենրիխ Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Ըստ ԶԼՄ-ների՝ նա ցանկանում է փոխել թիմը, որպեսզի կարողանա խաղալ Չեմպիոնների լիգայում։