20 հունիսի 2022 - 11:07 AMT
Հայ բռնցքամարտիկները Վրաստանում 7 մեդալ են նվաճել, որից 3-ը՝ ոսկի

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել Վրաստանի Գորի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում, որից 3-ը ոսկի են, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը։

48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 67 կգ քաշային Արման Միսկարյանը և 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը նվաճել են արծաթե մեդալ։ Եվս 4 հայ բռնցքամարտիկ արժանացել է բրոնզե պարգևի։