Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարներ են նշանակվել՝ Գևորգ Մանթաշյանը նշանակվել է նախարարի առաջին տեղակալ, իսկ Ավետ Պողոսյանը՝ տեղակալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումները՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով։
Մինչ նշանակումները Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկ փոխնախարար ուներ։