20 հունիսի 2022 - 12:20 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ 1,011,387 ամբողջական պատվաստում է արվել

Կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը Հայաստանում շարունակվում է, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Հունիսի 19-ի դրությամբ կատարվել է 2,210,776 պատվաստում, որից` առաջին դեղաչափով` 1,137,428, երկրորդ` 1,011,387 պատվաստում։

Կորոնավիրուսի դեմ խթանիչ՝ բուսթեր պատվաստում է ստացել 57,520 անձ: