20 հունիսի 2022 - 14:17 AMT
ՀՀ-ում մեկ շաբաթում կովիդի 60 նոր դեպք է գրանցվել. Մահ չի եղել

Հայաստանում հունիսի 13-19-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423,104-ի` ավելանալով 60-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8625 դեպք կա։

Ապաքինվել է ևս 25 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 412,693 է։ Փաստացի բուժվողների թիվը 102 է։

Ընդհանուր առմամբ 3,127,681 թեստ է արվել, մեկ շաբաթում` 8,625։