22 հունիսի 2022 - 11:20 AMT
USAID. Ուկրաինայի ռազմական ամսական ծախսերը հասնում են $5-6 մլրդի

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները ստիպված են ամսական մինչև 5-6 մլրդ դոլար ծախսել ռազմական կարիքների համար։

Այդ մասին Փաուերն ասել է The Way Forward թոկ շոուի ժամանակ՝ պատասխանելով ՀԲ խմբի նախագահ Դևիդ Մալփասի հարցերին։

Նա նշել է, որ դրանք «ապշեցուցիչ ծախսեր են և նույնիսկ այն 7․5 մլրդ դոլարը, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է հատկացնել որպես օգնություն Ուկրաինային, չի բավարարի ռազմական ծախսերը փակելու համար, գրում է Deutsche Welle-ն։

«Մենք գիտենք, որ այդ գումարը չի բավարարի, որ հետագայում էլ ավելի մեծ բյուջետային աջակցության կարիք կլինի»,-ասել է նա։

ՀԲ-ն ապրիլին կանխատեսել է Ուկրաինայի ՀՆԱ անկում 45.1 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ։ Աղքատության շեմից ծացր կենսամակարդակ ունեցող բնակչության քանակը կարող է կտրուk աճել՝ 1․8 տոկոսից մինչև 19․8 տոկոս։