8 ապրիլի 2009 - 18:31 AMT
Կենտրոնական բանկը խստացրել է տարադրամով գործողությունների կարգավորումը
Հայաստանի Կենտրոնական բանկը խստացրել է տարադրամով գործողությունների կարգավորումը: Այդ մասին չորեքշաբթի օրը «Փոխարժեքի կարգավորման եւ հսկողության մասին» օրենքի մեջ ներկրված փոփոխությունների ներմուծմանը նվիրված մամլո ասուլիսին հաղորդել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով, այդ փոփոխությունները հետապնդում են երկու հիմնական նպատակ. ազգային դրամի հետագա ամրապնդում, ինչպես նաեւ դրամի պահանջարկի բարձրացում եւ դոլարիզացման դեմ պայքար: Ջավադյանի կարծիքով, իր նշանակությամբ դոլարիզացումը չի զիջում արեզրկմանը եւ կարծես «երկրորդ հիվանդություն» լինի, որը «վիրավորում է բնակչության ամենաանպաշտպան շերտերը»:

Ինչպես հաղորդել է Կենտրոնական բանկի ղեկավարը, Հայաստանի հարեւան երկրներում դոլարիզացման մակարդակը կազմել է 90%: «Այդ ենթատեքստում երկրից դուրս փոխարժեքի ցանկացած տատանումներն ամենաուժեղ ազդեցությունն են ունենում հանրապետության տնտեսության վրա»,- ասել է նա: Օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, Ջավադյանի խոսքով, պատժիչ եւ պրոֆիլակտիկ բնույթ են կրելու: Դա նշանակում է, որ գործող օրենսդրության համաձայն, տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործունեություն չպետք է իրականացվի տարադրամով: Այդ կապակցությամբ Ջավադյանն ավելացրել է, որ փոփոխությունները նախատեսում են պատժի խստացում տուգանումների տեսքով. նախկինում գործող տուգանքի փոխարեն` առաջին խախտման դեպքում աշխատավարձի նվազագույն չափի հարյուրապատիկ չափի փոխարեն 2000-ապատիկ, իսկ երկրորդ խախտման դեպքում`աշխատավարձի նվազագույն չափի 200-ապատիկ չափի փոխարեն 4000-ապատիկ: «Դա նշանակում է, որ անգամ տարադրամով ապրանքի գնի արձանագրման դեպքում տուգանքը կկազմի 2-4 մլն ԱՄՆ դոլարի չափով»,- ավելացրել է նա: Նման մեխանիզմը, Ջավադյանի խոսքով, ուղղված է նրան, որ մարդիկ խուսափեն որեւէ գործողություն իրականացնել տարադրամով:

Ջավադյանն ավելացրել է, որ այդ փոփոխությունները վերաբերում են երկու խմբերին` առաջին խումբը սուբյեկտներն են, որոնք լիցենզիա են ստացել ԿԲ կողմից, դրանք հիմնականում տարադրամի փոխանակման կետերն ու դրամային դիլլերներն են, իսկ երկրորդ խմբում բոլոր տնտեսվարող սուբյեկտներն են:

Ինչպես նախկին, այնպես էլ փոփոխված օրենքում կան բացառություններ, քանի որ նման իրադրությունները չեն տարածվում ներկրողների եւ արտահանողների վրա, որոնք իրենց գործունեության շրջանակներում պետք է իրենց գործընկերների հետ տարադրամով գործարքներ կնքեն: