23 հունիսի 2022 - 15:48 AMT
Վարչապետ․ Ընտրական գործընթացը պետք է կատարվի մեկ միասնական փաստաթղթով՝ ID քարտով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ընտրական գործընթացը պետք է տեղի ունենա մեկ միասնական փաստաթղթով՝ նույնականացման քարտով։

Նա հավելել է, որ դա կբացառի կրկնաքվեարկության հնարավորությունը։

«Նույնականացման քարտերի ստացումը կլուծի նաև ընտրացուցակների հարցը, քանի որ նույնականացման քարտ կունենան միայն այն մարդիկ, որոնք անձամբ կներկայանան անձնագրային բաժիններ»,-ասել է Փաշինյանը։