24 հունիսի 2022 - 11:02 AMT
Պապիկյանը Մոսկվա է մեկնել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա։

ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունում հունիսի 24-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։