ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին։
Հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև՝ ժամը 20:56-ին, 3-րդ տուրբագեներատորները միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով հայտարարելով պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) 2022-ի ավարտը:
«ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից 4 օր շուտ»,-ասվում է ատոմակայանի հաղորդագրության մեջ։
Այս պահի դրությամբ կայանն աշխատում է բնականոն ռեժիմով 380 ՄՎտ հզորությամբ` անվտագության և հուսալիության նորմերի պահպանմամբ:
Ապրիլի 16-ին՝ ժամը 00:30-ից, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը կանգնել էր ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: