Թուրքիայի Կարսի Ուչլեր թաղամասում հայկական պատմական գերեզմանները շարունակում են ավերվել և ոչնչանալ։ Գերեզմանները դարձել են գանձ որոնողների թիրախ, ովքեր մեծ փոսեր են փորել այնտեղ։
Բնակիչների շրջանում որպես Հայկական գերեզմանոց հայտնի այդ վայրում խաչի պատկերներով բազմաթիվ գերեզմանաքարեր կան, գրում է Еrmenihaber-ը Cumhurriyet-ի վրա հղումով։
Այստեղ է գտնվում նաև հայկական եկեղեցին, որը ևս փլվելու վտանգի տակ է։
Նշվում է, որ քաղաքի բնակիչները պահանջում են հնարավորինս շուտ պահպանման տակ վերցնել դրանք։