8 ապրիլի 2009 - 19:55 AMT
Հայկական լոբբին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման համար գործադրում է բոլոր ջանքերը
ԱՄՆ հայկական լոբբին ակտիվորեն աշխատում է Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ավելի քան 80 կոնգրեսականներ օժանդակել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, եւ այժմ հայկական լոբբիի ներկայացուցիչները ձգտում են, որպեսզի նրանց թիվն աճի»,- ընդգծել է Մանոյանը: Նա նաեւ ավելացրել է, որ հարկավոր է հաշվի առնել այն փաստը, որ Կոնգրեսի կազմում կան շատ նորընտիր կոնգրեսականներ, որոնց հետ, «Հայ Դատ» գրասենյակի ղեկավարի խոսքով, հայկական լոբբին նույնպես ակտիվ աշխատանք է վարում: