25 հունիսի 2022 - 13:10 AMT
«Հայաստան» հիմնադրամում ներկայացվում է 2021-ի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին:

Նիստում ներկայացվում է հիմնադրամի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը:

Նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և այլք:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում։ Դա հաստատել է նրա գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, տեղեկացրել էրSputnik Արմենիան։