27 հունիսի 2022 - 11:58 AMT
ՀՀ-ում կովիդի դեմ բուսթերով պատվաստվել է 58,283 անձ

Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Հունիսի 26-ի դրությամբ Հայաստանում Covid-19-ի դեմ ընդհանուր առմամբ կատարվել է 2,213,980 պատվաստում։

Առաջին դեղաչափով պատվաստվել է 1,138,181 քաղաքացի, ամբողջապես պատվաստվել է 1, 012,977 քաղաքացի։

Երրորդ՝ բուսթեր դեղաչափով պատվաստվել է 58,283անձ։