29 հունիսի 2022 - 13:07 AMT
Լարսը բաց է բոլոր մեքենաների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը 12:00-ի դրությամբ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։