29 հունիսի 2022 - 17:46 AMT
ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ ղեկավարի դիվանագիտական խորհրդականի հետ

‌ Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի դիվանագիտական խորհրդական Վենսան Բրակոնյեի հետ:

Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին և դրանց հնարավոր զարգացումներին, ինչի համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները։

Զրուցակիցները նաև քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

Մինչ այդ Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել և ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: