30 հունիսի 2022 - 11:21 AMT
ՀՀ-ն 84-րդն է աշխարհում շարժական ինտերնետի արագությամբ

Ինտերնետի արագության չափման SpeedTest ճանաչված ծառայությունը նոր զեկույց է հրապարակել, ըստ որի, ՀՀ-ն 84-րդն է աշխարհում շարժական ինտերնետի արագությամբ։

ՀՀ-ի արդյունքն ըստ զեկույցի 21․46 Մբիտ/վայրկյան է։

ՀՀ-ին զեկույցում հաջորդում է ՌԴ-ն 21․21 Մբիտ/վայրկ ցուցանիշով։

Ադրբեջանը 61-րդն է 32.17 ցուցանիշով, իսկ Վրաստանը՝ 63-րդը 32.00 ցուցանիշով, Թուրքիան՝ 64-րդը` 31․50 ցուցանիշով։

Ֆիքսված ինտերնետ կապի ցուցանիշով Հայաստանը 91-րդն է 36․59 ցուցանիշով և առաջ է հարևան երկրներից։ Ադրբեջանը 118-րդն է, իսկ Վրաստանը՝ 124։

Զեկույցում մասնագետները հավաքել են տարբեր երկրներում շարժական ինտերնետի արագությանն առնչվող տեղեկատվությունը։ Նյութերի հիմքում հենց միլիոնավոր մարդկանբց չափումներն են, որ կատարվել են SpeedTest ծառայության օգնությամբ։

Շարժական ինտերնետի արագությամբ առաջատարներն են Նորվեգիան, ԱՄԷ-ն և Կատարը։ Վարկանիշում ընդհանուր առմամբ 141 երկիր կա։