30 հունիսի 2022 - 12:09 AMT
Սուրեն Աղաջանյանը` ԵԱ ոսկե մեդալակիր, Աշոտ Խաչատրյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հռոմում ընթացող առաջնությունում Սուրեն Աղաջանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն է դարձել:

Եզրափակիչ գոտեմարտում Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգում 4:0 հաշվով հաղթել է վրացի Դիմիտրի Խաչիձեին` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն, տեղեկացնում է Panorama.am-ը:

Մինչև եզրափակիչ խաղը նա 1/4 եզրափակչում 9:0 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում Մ23 Եվրոպայի գործող չեմպիոն ադրբեջանցի Մամադլիին։

Աշոտ Խաչատրյանը դարձել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։ ‌