30 հունիսի 2022 - 12:30 AMT
Կառավարությունը Սեդա Սաֆարյանին առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում

Կառավարությունը փաստաբան Սեդա Սաֆարյանին առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Նրա թեկնածությունը հաստատվել է գործադիրի նիստում։

Որոշման նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը՝ նշելով, որ, ըստ Սահմանադրության ՍԴ դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին հերթականությամբ առաջադրելու իրավունք ունեն ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը, և հիմա հերթը կառավարությանն է։

2022-ի դեկտեմբերին ավարտվում է Սահմանադրական դատարանի դատավորներ Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը:

Սեդա Սաֆարյանի թեկնածությունը պետք է հաստատվի ԱԺ-ում քննարկումների արդյունքում։ Ընտրությունը տեղի է ունենում փակ գաղտնի քվեարկությամբ։