30 հունիսի 2022 - 16:22 AMT
Ալիև․ Հայաստանը և մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խումբը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոնտրպրոդուկտիվ է անվանել «ԵԱՀԿ ՄԽ-ն վերականգնելու ՀՀ և մի շարք երկրների փորձերը» և հավելել, որ դրանք «ավերիչ են Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի համար»։

«ԵԱՀԿ ՄԽ-ն ստեղծվել է 1992թ․։ Այն կոչված էր լուծում գտնելու այդ հակամարտության համար, սակայն,․․․փոխարենն այն գործիքի վերածվեց այն անձանց ձեռքում, որոնք ցանկանում էին, որ օկուպացիան անվերջ տևեր», -ասել է նա, տեղեկացնում է Interfax.az-ը:

Ալիևը հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անհրաժեշտություն չկա, և որ իրենք հրաժեշտ են տվել այդ խմբին։

«Բայց Հայաստանը և մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել խումբը, բայց դա անհնար է, այն մեռած է»,-ասել է Ալիևը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն նոր համանախագահ ունի`Լորա Հոչլան։Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»,- ասվում էր Պետդեպի հաղորդագրության մեջ: