1 հուլիսի 2022 - 19:18 AMT
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտերի» խաղացող

Հայաստանի հավաքականի նախկին անդամ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմայից» տեղափոխվել է Միլանի «Ինտեր»՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այդ մասին ասվում է իտալական Ա Սերիայի պաշտոնական կայքում։

Պայմանագրի ժամկետը 33-ամյա ֆուտբոլիստի հետ չի նշվում։

Մխիթարյանը հանդես է գալիս Իտալիայի Ա Սերիայում 2019-ից։ Հռոմի «Ռոմայի» կազմում հայ ֆուտբոլիստը դարձել է Conference League-ի առաջին մրցաշարի հաղթող։