1 հուլիսի 2022 - 17:40 AMT
‌Փարամազյանը կմասնակցի Քաջարանի ընտրություններին

Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանը կմասնակցի խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում։

«Ելնելով բազմաթիվ համաքաղաքացիների կողմից հաճախակի տրվող և հուզող հարցերից` հայտարարում եմ, որ սեպտեմբերի 25-ին, Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Մանվել Փարամազյան» դաշինքով և գլխավորելու եմ համամասնական ցուցակը։

Քանի որ դաշինքի ստեղծման գործընթացը այս պահին գտնվում է ստեծման որոշակի իրավական և ավարտական փուլում, ուստի գործընթացի ավարտից հետո «Մանվել Փարամազյան» դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,-ասվում է գրառման մեջ։ ‌