1 հուլիսի 2022 - 17:49 AMT
Վանեցյանի մանդատը կվերցնի նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատը կվերցնի Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Գրիգորյանը հաստատել է տեղեկությունը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Որոշումն այսօր եմ կայացրել։ Երկար տարիներ եղել եմ պատգամավոր և այժմ էլ կատարելու եմ իմ գործառույթները։ Պատգամավորի գործունեությանը տիրապետում եմ, Շիրակի մարզից ընտրված պատգամավոր եմ, զբաղվելու եմ իմ մարզի, Գյումրի քաղաքի խնդիրներով»,–ասել է նա։

Գրիգորյանը նախկին ԲՀԿ-ական է, որը 2021-ի արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ներկայացված էր արդեն որպես անկուսացական։

Հունիսի 21-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր դրեց պատգամավորական մանդատը: Վանեցյանի մանդատը, ըստ Ընտրական օրենսգրքի, ստանալու իրավունք ուներ նախընտրական ցուցակում հաջորդ համարը, որը Մարտուն Մարտուն Գրիգորյանինն էր։