2 հուլիսի 2022 - 10:49 AMT
9 բալանոց երկրաշարժ՝ Իրանում․ Նախնական տվյալներով 5 զոհ կա և 12 վիրավոր

Հուլիսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 01:32-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 21:32-ին) 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի Հորմոզգան նահանգի Բանդար Լենգեհ քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ նախնական տվյալների՝ կա 5 զոհ և 12 վիրավոր:

Հայաստանի տարածքում երկրաշարժը չի զգացվել։

Ստորգետնյա ցնցումները ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել են հյուսիսային լայնության 26․87⁰ և արևելյան երկայնության 55․23⁰ աշխարհագրական կոորդինատներով։