ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման վարկանիշային հերթական աղյուսակը: Տղամարդկանց ցանկը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը:
Առաջին հարյուր շախմատիստների ցուցակում են նաև Հայաստանի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը ( 37-րդ), Հայկ Մարտիրոսյանը (73-րդ) և Շանթ Սարգսյանը (87-րդ):
ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող Լևոն Արոնյանը 5-րդն է։
Կանանց ցանկում ՀՀ-ն ներկայացնող Էլինա Դանիելյանը 30-րդն է, իսկ Աննա Սարգսյանը` 71-րդը։
Կանանց վարկանիշը գլխավորում է Չինաստանը ներկայացնող Հու Յիֆանը:
Պատանեկան թոփ-100-ում 2 հայ շախմատիստ կա՝ Արթուր Դավթյանը (37-րդ տեղ) և Մամիկոն Ղարիբյանը (60-րդ տեղ), աղջիկներից՝ Մարիամ Մկրտչյանը (31-րդ տեղ)։