Ուզբեկստանում բողոքի ցույցեր են սահմանադրական փոփոխությունների դեմ, որոնց համաձայն երկրի գլխավոր օրենքից հանվելու է երկրի կազմից Կարակալպակստանի դուրս գալու իրավունքի մասին դրույթը։
Ակցիաներ են անցել Նուկուսում, Չիմբայում և Մույնակում։
Ուզբեկստանի մաս հանդիսացող Կարակալպակստանի հանրապետության մայրաքաղաք Նուկուսի բնակիչները դեմ են հանդես եկել այն դրույթին, որով տարածաշրջանը կկորցնի երկրի կազմից դուրս գալու հանրաքվեի իրավունքը։
Հուլիսի 1-ին Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունն այդ ցույցերն «ապօրինի» է անվանել, գրում է Deutsche Welle-ն։
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հրապարակվել է հունիսի 25-ին, հանրային քննարկումներն ավարտվելու են հուլիսի 5-ին։
Կարակալպակստանը զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի 40 տոկոսը, բնակչությունը մոտ 2 մլն է։
Կարակալպակները թյուրքական էթնիկական խումբ են, Կարակալպակստանի հիմնական բնակչությունը։ Լեզուն կարակալպակերենն է։ Դավանում են սուննի իսլամ։ Մինչև XX դ. սկիզբը կարակալպակներիի տնտեսական, հասարակական և ընտանեկան կյանքում պահպանվում էին տոհմացեղային հարաբերություններ։